Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի անգլալեզու գիրքը

Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի անգլալեզու գիրքը
07.02.2018 | 13:27

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայտնել է անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի լույս տեսնելու մասին: «Ես այժմ ձեռքումս եմ պահում իմ օրինակները: Սա հիասքանչ զգացողություն է»,- գրել է հեղինակը: Նա հայտնել է, որ գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ